Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.03.2013 | 00:24

Գոսացած սիրտս մեռնում
է նորեն`
Ապառաժեղեն անկյանք
մի խինդով:
Մի անտեսիր, Տե՛ր,
Մի թող, որ մեռնի թպիրտը
սրտիս`
Այսպես դառնորեն:
Տուր արցունքներ, Տե՛ր,
Տուր կրկին լացել`
Սրտիս դիակե սառույցի վրա.
Տուր, արցունքների հորդումից այդ ջերմ,
Սառը տախտակը սրտի փոխարկվի:

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ